Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 25%-ը. Տիմոշենկոյի կուսակցությունը կրճատում է տարբերությունը (տարբերակ 2)

08:53 • 29.10.12

Ուկրաինայում հաշվել են երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների ավելի քան 20%-ը. տեղեկացնում է ուկրաինական Корреспондент.net-ը։
 

Համաձայն այդ տվյալների ՝ առաջատարը իշխող «Ռեգիոնների կուսակցությունն» է, ով այս պահի դրությամբ ստացել է ձայների 37.57%-ը։


Նախկին վարչապետ, ազատազրկված Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունն ստացել է ձայների 20.6%-ը։


Բացի նրանցից, ամենայն հավանականությամբ, Ռադայում կլինեն նաև մինչ այս պահը 15.54% ստացած Կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև Վիտալի Կլիչկոյի «ՈՒԴԱՌ»-ը՝ 12.34%, «Ազատություն» կուսակցությունը՝ 7.06%  նախնական արդյունքներով։


«Ռեգիոնների կուսակցությունը» խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները կանխատեսելի է որակել։ Նման հայտարարություններ կուսակցության առաջին դեմքերն արել են էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։


Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 25%-ը։ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը շարունակում է կրճատել տարբերությունը և  այս պահին այն ունի 20,79% արդյունք. տեղեկացնում է «ՌՒԱ Նովոստի» գործակալությունը։

Երրորդ տեղում Կումունիստական կուսակցությունն է (15,39%), չորրորդը՝ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «ՈՒԴԱՌ»-ը (12,49%)։ Առաջատարների հնգյակը եզրափակում է ազգայնական «Ազատություն» կուսակցությունը՝ 7,35% արդյունքով։