Հալեպի ճանապարհին առևանգված հայերն ազատ են արձակվել
Հալեպում Tert.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Բեյրութ-Հալեպ ուղևորատար ավտոբուսից առևանգված հայերն ազատ են արձակվել, սակայն դեռևս տուն չեն հասել:
Մանրամասների մասին Tert.am-ը կտեղեկացնի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Սիրիայում զինյալ ընդդիմադիրները կանգնեցրել էին Հալեպից Բեյրութ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 11 մարդու, որոնցից 7-ը հայեր էին:
Զինյալները նախ իջեցրել էին ուղևորներին, այնուհետ ազատ են արձակել կանանց, սակայն գերեվարել էին 11 տղամարդու:
Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակցին: Նրանք սպառնացել էին, որ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, ապա կսպանեն առևանգվածներին:










