Ավստրալիայում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, վագոն է շրջվել, կա զոհ և վիրավորներ
Ավստրալիայում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, վագոն է շրջվել, կա զոհ և վիրավորներ
Ավստրալիայում, Մելբուռնի արվարձանում մեկ մարդ զոհվել, ավելի քան 10-ը ծանր վնասվածքներ են ստացել ուղևորատար գնացքի բեռնատարի բախումից, որի հետևանքով նաև վագոններից մեկը շրջվել է, ևս 3-ը գծերից դուրս են եկել, հաղորդում է vesti.ru-ն:
Ոտքերի կոտրվածք է ստացել գնացքի մեքենավարը, իսկ բեռնատարի վարորդը միայն թեթև քերծվածքներ է ստացել:
Բժիշկների և փրկարարների բրիգադները լայնածավալ աշխատանքներ են իրականացնում դեպքի վայրում: Վթարի հատվածում երկաթգծի հաղորդակցությունը դադարեցված է:
Փորձագետները ստուգում են, արդյոք սարքին էր երկաթգծի ավտոմատացված անցումը:











