Չինաստանի հյուսիս-արևմուտքում ավազե հզոր փոթորիկ է սկսվել (տեսանյութ)
Տարերային աղետը խաթարել է Լյանչժոու խոշոր քաղաքի կյանքը: Փողոցները ծիրանագույն փոշու հաստ շերտով են պատվել:
Մի քանի րոպեի ընթացքում երկինքը մթնել է: Ճանապարհների տեսանելիությունը հասել է մի քանի մետրի:
Երթևեկության տեմպը կտրուկ նվազել է և խցանումներ են գոյացել: Անցորդները, որոնց փոթորիկը փողոցում է վրա հասել, արագ փորձել են փախչել և պատսպարվել շինություններում:
Շնչելու համար մարդիկ դեմքը փակել են կտորներով, թաշկինակներով և ձեռքի տակ հայտնված այլ միջոցներով:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:










