Նիգերիայում ոստիկանները սպանել են մարդկանց առևանգմամբ զբաղվող բանդայի 14 անդամի
Նիգերիայի Դելտա նահանգի ոստիկանութունը հայտարարել է խմբավորման 14 անդամի մահվան մասին, որը զբաղվում էր զինված կողոպուտով և մարդկանց առևանգմամբ, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով նահանգի ոստիկանության վարչության մամուլի ծառայությանը:
Ոստիկանությունից հայտնել են, որ սպանվածների շարքում է նաև խմբավորման առաջնորդը, ով հայտնի է որպես Եպիսկոպոս Նելի:
Խմբավորումը նախկինում Թուրքիայի քաղաքացու էր առևանգել և նրա դիմաց փրկագին էր պահանջում:
Ոստիկանությունը նաև հայտնել է, որ գործողության ընթացքում առգրավվել են դրամական միջոցներ, զենք և սարքավորումներ:










