Սերբիայում գաղտնալսվել են նախագահի և պաշտպանության նախարարի հեռախոսները

20:36 • 03.11.12

Սերբիայում նոր սկանդալ է սկսվել, որը կապված է երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի և առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչի հեռախոսների գաղտնալսման հետ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Տեղեկատվության և անվտանգության գործակալությունը (ՏԱԳ) հաստատել է տեղեկությունն այն մասին, որ մի քանի օր առաջ սերբական ոստիկանությունը սկսել է գաղտնալսել Վուչիչի, ով նաև երկրի պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցնում, անձնական հեռախոսը: Իսկ երկրի նախագահ Նիկոլիչի անձնական խոսակցությունների գաղտնալսումը, ՏԱԳ-ի տվյալներով, շատ ավելի վաղուց է սկսվել:


Սերբիայի վարչապետ և ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ նա կապ չունի այս սկանդալի հետ և անվանել է գլխավոր կասկածյալին` տալով Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավար Ռոդոլյուբ Միլովիչի անունը:


Դաչիչի խոսքով, եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա «ՆԳՆ ղեկավար կազմից մի շարք պաշտոնանկություններ և ձերբակալություններ կլինեն»:


Միլովիչը, իր հերթին նշել է, որ նման հանձնարարականներ չի տվել, և որ իր վարչությունում «որոշ բաներ կատարվում են առանց ղեկավարության գիտության»:


ՏԱԳ-ի գործակալները վստահ են, որ այդ գործի հետևում կանգնած են ներկայի իշխանության վերևներում կանգնած մարդիկ կամ սերբ օլիգարխները:


Հեռախոսների գաղտնալսման սկանդալը բարձրացել է «մեծ հնչեղություն ստացած քրեական գործերի ֆոնին, որոնք ընթանում են մի շարք օլիգարխների դեմ»:


Օրերս
ձերբակալվել էր 2003թ. սպանված վարչապետ Զորան Ջինջիչի խորհրդական Զորան Յանուշևիչը, ով կասկածվում է «Բելգրադի նավաշինական ընկերության» միջոցների յուրացման մեջ:


Նաև ձերբակալվել է այդ ընկերության նախկին տնօրենը, ով, ինչպես կարծում են քննիչները, Յանուշևիչի հետ ավելի քան 700 հազար եվրո է յուրացրել: