Սիրիայի ընդդիմությունը պատրաստ կլինի երկխոսել միայն Ասադի հրաժարականից հետո

19:14 • 03.11.12

Սիրիական ընդդիմության առանցքային դերակատարների խումբը բացառել է Դամասկոսի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը, քանի դեռ նախագահ Բաշար Ասադը հրաժարական չի տվել, հաղորդում է INTERFAX գործակալությունը:

Նման որոշում է կայացվել ընդդիմադիր շարժման 25 ներկայացուցիչների հանդիպման ընթացքում` Հորդանանի մայրաքաղաք Ամանում, որը կայացել է ընդդիմության՝ Դոհայում կայանալիք համաժողովի նախօրեին:


«Բաշար Ասադի և նրա շրջապատի հրաժարականը պարտադիր պայման է հակամարտության ոչ ռազմական լուծում գտնելու»,- ասվում է հանդիպման արդյունքում տարածված հայտարարությունում:


Հանդիպման մասնակիցները նաև կողմ եմ հանդես եկել «ընդդիմության միասնական քաղաքական մարմին ստեղծելու ջանքերին»: