Սիրիական տանկերը մտել են Իսրայելի տարածք

21:00 • 03.11.12


Սիրիական տանկերը մտել են Գոլանի բարձրունքի տարածք, որը Իսրայելի վերահսկողության ներքո է գտնվում, հաղորդում է Россия 24-ը:


Իսրայելական բանակի ներկայացուցիչների տեղեկություններով, բարձրունքի տարածքում նկատվել են երեք տանկեր երկու զրահամեքենաների ուղեկցությամբ:


Իսրայելական
կողմը այդ մասին տեղյակ է պահել ՄԱԿ-ի խաղաղապահներին, որոնք տեղակայված են մոտակայքում:


Իսրայելը
հայտարարել է, որ միջադեպն անմիջական վտանգ չի համարում և զսպված է արձագանքում, սակայն, մտավախություն ունի, որ Սիրիայի հակամարտությունը կարող է տարածվել նաև սահմանակից Գոլանի բարձրունքների վրա: