Սիրիացի ընդդիմադիրները նավթահանք են գրավել

17:35 • 04.11.12

Սիրիայի զինված ընդդիմությունը հայտնել է, որ կիրակի օրը իր վերահսկողության տակ է վերցրել նավթի հանք, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարությանը:

 

Ըստ աղբյուրի՝ խոսքը Դեր Զոր նահանգի «Ալ-Վադ» նավթահանքի մասին է: Վերջինս պաշարման մեջ է եղել մի քանի օր շարունակ: Այդ ընթացքում զոհվել, վիրավորվել կամ գերի են ընկել շուրջ 40 սիրիացի զինվորականներ, որոնք հսկում էին ռազմավարական օբյեկտը: Ընդդիմության կորուստների մասին տվյալներ չկան: