Մոսկվայում զանգվածային բախում է տեղի ունեցել ազգայնականների և հակաֆաշիստների միջև
Մոսկվայի Достоевская մետրոյի կայարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ազգայնականների և հակաֆաշիստական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Բախումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 16:15 – 16:30-ի սահմաններում: Այդ ժամին արդեն ավարտվել էր ազգայնականների ակցիան՝ «Ռուսական երթը», իսկ հակաֆաշիստներինը նոր էր մեկնարկել:
Ըստ աղբյուրի՝ ծեծկռտուքի հետևանքով կան ծանր տուժածներ. նրանցից մեկին նետել են երկաթգծերի վրա:
Նախնական տվյալներով ծեծկռտուքին մոտ 100 հոգի է մասնակցել:










