Կիպրոսում բրիատանացի զինվորականների և իրենց համերկրացի զբոսաշրջիկների միջև կռվի արդյունքում զոհվել է 19-ամյա զինվոր
Կիպրոսում բրիտանական ռազմական բազայի զինծառայողներից մեկը մահացել է իր համերկրացի զբոսաշրջիկներից մեկի հետ կռվի հետևանքով, հայտնում է НТВ-ն։
Մեծ Բրիտանիայի զինվորականների և նույն երկրի զբոսաշրջիկների միջև վեճը տեղի է ունեցել Կիպրոսի հայտնի հանգստավայրերից մեկի Այ Նապե գիշերային ակումբում։
Ինչպես հաղորդում է Associated Press-ին տեղի ոստիկանության ներկայացուցիչ Գեորգիս Էկոնոմուն՝ երեք զինվորականներ վիճել են երկու զբոսաշրջիկների հետ, որի ընթացքում, ենթադրվում է, «քաղաքացիականներից» մեկը դանակահարել է Թագավորական հրաձգային գնդի 19-ամյա ծառայողին։ Երիտասարդը ստացված վնասվածքից մահացել է։
Թե ինչ չեն կարողացել բաժանել համերկրացիները, չի հաղորդվում, հայտնի չէ նաև մահացած զինվորի անունը։










