Ամերիկացի բանկիրն անձամբ կանխել է իր բանկի կողոպուտը

16:07 • 04.11.12

ԱՄՆ-ի Միսուրի նահանգում People's Bank & Trust բանկի ղեկավարը ատրճանակով կանխել է իր բանկի թալանը, հայտնում է Huffington Post-ը:

 

Բանկի 58-ամյա ղեկավար Դեյվիդ Թոմսոնը իր Colt .380 ատրճանակով հետ է մղել կողոպտչին: Վերջինս կրել է Չաքիի՝ ամերիկյան կոմիքսային սերիական մարդասպանի դիմակը:

 

Ըստ աղբյուրի կողոպտիչը պարկով լի փողով դուրս է եկել փողոց, սակայն բանկիրը նրա վրա է պարզել զենքն ու ասել. «Սըր, դուրս եկեք մեքենայից: Դուք ոչ մի տեղ էլ չեք գնա»:

 

Երբ կողոպտիչը ձեռքը գրպանն է տարել, Թոմսոնը նախազգուշացրել է, որ «դրա վերջը վատ կլինի»:

 

Այդպես նա կողոպտչին պահել է մինչև ոստիկանների ժամանելը: Նրա մոտ 50 000 ԱՄՆ դոլար է հայտնաբերվել: