Ահաբեկչություն Դամասկոսում. կան տուժածներ
Սիրիայի մայրաքաղաքում ահաբեկչություն է իրականացվել. պայթյուն է եղել Դամասկոսի սրտում գտնվող ու լավ վերահսկվող «Դամասկոսյան վարդ» հյուրանոցի և արհմիությունների շտաբ-բնակարանի մոտ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով սիրիական հեռուստատեսությանը:
Նախնական տվյալներով՝ կան մի քանի տուժածներ: Տուժածներից մեկը, ըստ Reuters-ի, ծանր վիճակում է:
Ըստ սիրիական հեռուստատեսության՝ պայթյունները կազմակերպել են «ահաբեկիչները». աղբյուրը նշում է, որ Սիրիայում այդպես են անվանում զինված ընդդիմությանը:
Вести-ն հայտնում է, որ այսօր Դամասկոսի հարավում կատաղի մարտեր են մղվել:










