Հրդեհ Կոտայքի մարզում. այրվել է վառելիք, անասնակեր և տան տանիքը

10:21 • 04.11.12

Երեկ երեկոյան, ժամը 23.32-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 1-ին փողոցի 10-րդ նրբանցքի թիվ 17 տան նկուղում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.42-ին, մարվել՝ 04.03-ին: Այրվել է Գ. Մովսիսյանին պատկանող տան նկուղային հարկի փայտյա կառուցատարրերը 90քմ մակերեսով, ներսում կուտակված 4 խմ փայտ, 10 խմ աթար և 20 հակ անասնակեր, 2-րդ հարկի ոչ բնակելի հատվածը 70 քմ և տանիքը 70քմ մակերեսով: