Ղրղըզստանի շուկաներից մեկում հասարակական զուգարանի փլուզման արդյունքում կա 4 զոհ և 12 տուժած

13:04 • 04.11.12

Ղրղզըստանի խոշոր շուկաներից մեկի հասարակական զուգարանում բետոնե հատակը փլուզվել է, ինչ հետևանքով դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները 4 դիակ են հանել՝ 3 կնոջ և 1 տղամարդու, հայտնում է Вести-ին։

 

Բացի մահացածներից, փլատակների տակից ևս 12 մարդ են հանել՝ այդ թվում նաև 1 երեխայի, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, իսկ նրանցից 5-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատել և վերակենդանացման բաժին տեղափոխել։

 

Տուժածներին այցելել են երկրի վարչապետ Տաիրբեկ Սարպաշևն ու ԱԻՆ ղեկավար Կուբատբեկ Բորոնովը։