Մոսկվայի կենտրոնում սև վերարկուներով ու սվաստիկայով 25 մարդ է ձերբակալվել

13:23 • 04.11.12

Ռուս իրավապահները Մոսկվայի կենտրոնում՝ «Տրետյակովսկայա» մետրոյի կանգառի հարևանությամբ, 25 երիտասրադների են ձերբակալել, ովքեր եղել են սև վերարկուներով, սվաստիկայով և տարբեր կարգախոսներ են բղավել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ներկայում բոլոր ձերբակալվածները գտնվում են ոստիկանական բաժանմունքում և, ըստ ամենայնի, նրանց վարչական պատասխանատվության կենթարկեն։

 

Ազգայնական շարժումների ներկայացուցիչներն ու գաղափարակիցները հավաքվել են Մոսկվայի կենտրոնում «Ռուսկի մարշ» կոչվող երթն իրականացելու նպատակով։ Երթի ընթացքում կարգուկանոնը կպահպանեն 2 հազար իրավապահներ։