Ռուսաստանում ավտովթարից մահացած ոստիկանության աշխատակցի մեքենայում 14 կգ թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Տոգուչինսկի շրջանի ոստիկանության բարձրաստիճան ղեկավար՝ 33-ամյա Ալեքսանդր Սլեպցովի մեքենայում, ով մահացել էր Կուզբաս քաղաքում ավտովթարի հետևանքով, հայտնաբերվել է խոշոր քանակությամբ թմրանյութ, հայտնում է Lifenews-ը։
Ներքին գործերի նախարարությունը սկսել է զնագվածային հետաքննություն։
«Տարածքային պետ Սլեպցովը մահացել է տեղում, երբ նրա «Honda Accord» մեքենան բախվել է ավտոբուսին։ Մեքենայի մեջ գտնվող ուղևորը՝ 20-ամյա Վլադիմիր Նովիկովը, ողջ է մնացել, սակայն ծանր վիրավորվել է։ Չնայած լուրջ վնասվածքներին՝ երիտասարդը վազում էր մեքենայի շուրջ և փորձում բացել բեռնախցիկը»,- պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Դա կասկածներ է առաջացրել. մեքենայի զննումից հետո հայտնաբերվել է 14,5 կգ քաշով ամֆետամին տեսակի թմրանյութ։
Հետաքննության նախնական եզրակացության համաձայն՝ թմրանյութը պատկանել է Նովիկովին, իսկ Սլեպցովն ապահովել է դրա փոխադրումը։ Ուղևորը ձերբակալված է և ցուցմունքներ է տալիս։










