Superjet 100-ը վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում

15:06 • 04.11.12

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Վոլգոգրադ-Մոսկվա չվերթն իրականացնող Superjet 100 ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայնում, հայտնում է Life News-ը։

 

Ինքնաթիռի անձնակազմն այլ ելք չի ունեցել, քան վթարային վայրէջք կատարել, ինչը կապված է եղել օդանավի թևերից մեկի անսարքության հետ։

 

Superjet 100-ը կարողացել է վայրէջք կատարել միայն 2-րդ փորձից հետո. ուղևորներից ոչ ոք չի տուժել։