ԱՄՆ հյուսիս-արևելքին ևս մեկ փոթորիկ է սպառնում

18:27 • 04.11.12

Ամերիկացի օդերևութաբանները չեն բացառում «Սենդի» փոթորիկից տուժած ԱՄՆ հյուսիս-արևելյան ափերին ևս մեկ փոթորիկի հարվածի հնարավորությունը, հայտնում է Интерфакс-ը։


Նոր փոթորիկը կմոտենա ափերին հաջորդ շաբաթ։ «Եղանակը կվատանա, կուժեղանան քամին և անձրևը, ինչպես նաև հնարավոր է ձյուն»,- հայտնում են օդերևութաբանները։ Նոր փոթորիկը «Սենդի»-ից ավելի ուժեղ չի լինի, սակայն կարող է խնդիրներ առաջացնել տուժած շրջանների վերականգնման գործում։