Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգը կրկին ղողանջել է. այստեղ առաջին պսակադրությունն է տեղի ունեցել
Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում 32 տարի ընդմիջումից հետո առաջին եկեղեցական արարողությունն է տեղի ունեցել։
1915թ.-ին ռմբակոծության հետևանքով եկեղեցու վնասված զանգակատունը վերակառուցվել է և 97 տարի անց առաջին անգամ զանգերը դարձյալ ղողանջել են։
Եկեղեցու 100 կգ կշռող բրոնզե զանգը պատրաստվել է Մոսկվայում: Այն նույնությամբ կրկնում է 1915 թ-ին ռմբակոծության հետևանքով վնասված զանգը: Եկեղեցու գմբեթը ռմբակոծվել էր շրջակայքի մզկիթների մինարեթներից բարձր լինելու պատճառաբանությամբ:
Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նախ օծել է զանգակատունը, այնուհետ այստեղ առաջին պսակադրության արարողությունն է տեղի ունեցել։
Զանգակատան օծմանն ու առաջին արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ում, Հայաստանում, Կանադայում բնակվող բազմաթիվ հայեր։
Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կառուցվել է 1376 թ-ին: Այն որպես հայկական եկեղեցի է ծառայել է մինչև 1915 թ-ը, ինչից հետո վերածվել է բամբակի պահեստի: 1960 թ.-ին 3000 ք/մ տարածք ունեցող եկեղեցին դարձյալ հոգևոր ծառայություն է մատուցել, սակայն 1980 թ.-ից կրկին լքվել է: Վերջին անգամ վերաբացվել է 2010 թ.-ին:










