Մահմուդ Աբասը դադարեցրել է այցը Եվրոպա՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

15:40 • 15.11.12

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը կիսատ է թողել Եվրոպա կատարած այցը` Գազայի հատվածի վրա Իսրայելի զինված օդուժի կողմից հարձակման պատճառով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Պաղեստինի ղեկավարը չեղյալ է հայտարարել ավելի վաղ ծրագրած հանդիպումները Շվեյցարիայում և վերադառնում է է Հորդանան գետի Արևմտյան ափ։

 

Հիշեցնենք, որ իսրայելական ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանական բանակ) տանկային ստորաբաժանումներ է մտցրել Գազայի հատված, որոնք էլ գրոհել են պաղեստինցի գրոհայինների դիրքերը։