Սոչիում հովվաշունը «որդեգրել» է վագրի 3 ձագի

17:04 • 15.11.12

Սոչիի «Օկտյաբորսկի» հանգստյան տան գազանանոցի արու և էգ ամուրյան վագրերը 3 ձագուկ են ունեցել, սակայն մայրը հրաժարվել է կերակրել փոքրիկներին։ Բարեբախտաբար, վագրիկներին շուտով «որդեգրել» է շվեյցարական հովվաշունը, ով ստանձնել է փոքրիկ գիշատիչների խորթ մոր դերը և համաձայնել է կերակրել նրանց, հայտնում է РИА-Новости-ն։

 

Գազանանոցի տնօրենը պատմել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նույն էգ վագրը հրաժարվում է կերակրել սեփական ձագերին։ Մասնագետները նշել են, որ շվեյցարական հովվաշան կաթը չի բավականացնի վագրերին հագեցնելու համար, ուստի նրանց կտան նաև այծի կաթ։ Իսկ երբ վագրիկները մեծանան, նրանց կուղարկեն Մոսկվայի կրկես։

 

Ամուրյան վագրը վերացման վտանգի տակ գտնվող տեսակ է և գրանցված է «Կարմիր գրքում»։