Twitter-ում և Instagram-ում էրոտիկան կօգնի «Սենդի» փոթորկից տուժածներին

09:52 • 15.11.12

Ամերիկացի լուսանկարիչ Քլեյթոն Կուբիտը փորձում է բավական յուրօրինակ միջոցով օգնել վերջերս ԱՄՆ-ին պատուհասած «Սենդի» կործանարար փոթորկի տուժածներին. 200 դոլարի չափով յուրաքանչյուր նվիրատվության դիմաց Կուբիտն իր Twitter-ի և Instagram-ի հաշիվներում հրապարակում է էրոտիկ լուսանկարներ։

 

Ինչպես նշում է Веcти-ին՝ հղում անելով CNET-ին, լուսանկարչին առայժմ հաջողվել է ընդամենը 400 դոլար հավաքել, ըստ այդմ էլ հրապարակված լուսանկարների թիվը 2 է։

 

Միացյալ Նահանգներում «Սենդի»-ից տուժածներին օգնելու համար դրամավաքությանը մասնակցում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլ նաև հանրաճանաչ մարդիկ։ Օրինակ՝ Լեդի Գագան, ով անտարբեր չէ տարբեր տեսակի սոցիալական խնդիրների նկատմամբ, Ամերիկյան Կարմիր խաչի հաշվին է փոխանցել 1 մլն դոլար։


Բացի այդ, տեղի է ունեցել նաև բարեգործական մարաթոն, որին մասնակցել են Բրյուս Սփրինգսթենը, Սթինգը, Քրիստինա Ագիլիերան, Բիլի Ջոելը և Ջոն Բոն Ջովին։ Արդյունքում 23 մլն դոլար է հավաքվել։