Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում ողջ-ողջ այրվել է BBC-ի թղթակցի 11 ամսական երեխան
Երեկվանից սկսված իսրայելական հարձակումները Գազայի հատվածում շարունակում են նոր թափ առնել։ Russia Today-ի փոխանցմամբ՝ իսրայելական կողմի հրթիռային հարվածի հետևանքով ողջ-ողջ այրվել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի թղթակից Ջիհադ Մաշարավիի 11 ամսական երեխան։ Բացի այդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ևս 2 երեխա, իսկ 3 կին զոհվել է։
Ընդհանուր առմամբ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 13 մարդ է զոհվել, իսկ վիրավորներիը թիվը 100 է։ Բացի այդ, փակվել են Գազայի հատվածից 40 կմ շառավիղի վրա գտնվող բոլոր դպրոցները, իսկ բնակիչներին էլ հրամայվել է դուրս չգալ տներից։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դռնփակ արտահերթ նիստ է գումարել, սակայն որևէ հստակ լուծման տարբերակ չի հաջողվել մշակել։










