Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ 5 բարձրաստիճան պաշտոնյա

09:17 • 15.11.12

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության և մի շարք այլ ստորաբաժանումների 5 բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր առավոտյան ձերբակալվել են՝ «պաշտոնական լիազորությունները չարաշահելու» և «ապօրինի ազատազրկումների» կասկածանքով, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։


Այս մասին լրագրողներին հայտնել են ձերբակալվածների փաստաբանները։
Ձերբակալությանը նախորդել է աշխատակիցների հարցաքննությունը, որը տևել է ողջ գիշեր։

 

Երկրի գլխավոր դատախազությունից հաստատել են ձերբակալման փաստը, սակայն ընդգծել են, որ «տվյալ հարցի շուրջ պաշտոնական հայտարարություն կարվի քիչ ավելի ուշ»։

Փաստաբանների համաձայն՝ ՆԳՆ աշխատակիցներին մեղադրանքներ դեռևս չեն առաջադրվել։