ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը չի մասնակցի սպանված առաջնորդի հուղարկավորությանը՝ անվտանգության նկատառումներով

16:15 • 15.11.12

Գազայի հատվածում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ մասնակցելու ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Ահմեդ ալ-Ջաաբարիի հուղարկավորությանը, հայտնում է Courier Mail-ը:

 

Ալ-Ջաաբարին Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման ռազմական ճյուղի ղեկավարն էր, ով երեկ սպանվել էր իսրայելական օդուժի հարձակումների հետևանքով:

 

Նրա մասունքները տարվել են Գազա քաղաքի Ալ-Օմարի մզկիթ՝ հուղարկավորությունից առաջ նրա համար աղոթելու համար:

 

Աղբյուրը հաղորդում է, որ անվտանգության նկատառումներով՝ ՀԱՄԱՍ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցը թաղմանը չի նախատեսվում: