Գերմանիայի իշխանությունները ևս 300 մլն դոլարով ընդլայնել են Հոլոքոստի զոհերին վճարվող փոխհատուցման չափը

22:13 • 15.11.12

Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդլայնել ավելացնել Հոլոքոստի զոհերին վճարվող փոխհատուցման չափը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Վայֆգանգ Շոյբլեն, հաղորդում է BBC-ն:


Այս որոշումը համընկել է Գերմանիայի և Իսրայելի միջև ռեպարացիոն վճարումների վերաբերյալ պայմանագրի կնքման 60-ամյակի հետ: Այդ պայմանագրի համաձայն գերմանական իշխանությունները պարտավորվում էին փոխհատուցումներ տրամադրել հրեաներին, որոնք վերապրել էին Հոլոքոստը:


Նոր համաձայնագիրը ավելացնում է բռնաճնշումների այն զոհերին վճարվող փոխհատուցումը, որոնք ապրում են արևելյան Եվրոպայում, և ընդլայնում է այն անձանց շրջանակը, որոնք պետք է փոխհատուցում ստանան:


Սկսած 1952թ. Գերմանիան արդեն շուրջ 89 միլիարդ ԱՄՆ դոլար փոխհատուցում է վճարել:

 
Գերմանիան ավելացնում է վճարվող գումարը մոտ 300 մլն ԱՄՆ դոլարով: Նոր փոփոխությունների արդյունքում ևս 80 հազար մարդ կներառվեն փոխհատուցման իրավունք ունեցաղ անձանց ցանկում: