Կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը

10:52 • 15.11.12

Նոյեմբերի 15-ին` ժամը 00:30-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգու մոտ տեղադրված Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը 2 օտարերկրացի կոտրել են:

 

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանույթան կայքը՝ նույն օրը՝ ժամը 00։45-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1984 թ. ծնված Ֆարշիդ Ա.-ին և 1986 թ. ծնված Ֆարշադ Ա.-ին:

 

Պարզվել է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23։30-ին, «Մալիբուի» այգում Ֆարշիդ Ա.-ն նկարվելու համար նստել է Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքին և անզգուշորեն կոտրել:

 

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

 

Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:

 

Կատարվում է հետաքննություն: