Իսրայել. Ղազայում իրականացված ռազմական գործողությունը ոսկերչական ճշտություն ուներ (տեսանյութ)
Ղազային հատվածում ռազմական գործողությունը ոսկերչական ճշտություն ուներ, խաղաղ բնակչության շարքում զոհերի տոկոսը, շատ ավելի նվազ է քան 2008թ. գործողության ժամանակ, որն առանձնանում էր իր կետայնությամբ և ճշտությամբ, այսօր հաղորդել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Փոլ Խիրշոնը Russia Today-ին տված հարցազրույցում:
«Այս ռազմական գործողությունը ամենաճշգրիտն է ողջ ռազմական պատմության ընթացքում և կատարյալ ոսկերչական կետայնությամբ է իրականացվել: Զոհերի հաշվարկը ցույց է տալիս, որ, ցավոք սրտի, քաղաքացիական բնակչության շարքում զոհեր ևս իրականում կան, սակայն միևնույն ժամանակ համեմատելով գրոհայինների հետ դրանք շատ ավելի քիչ էին», - ասել է նա:
Դիվանագետի խոսքով, 2008թ. ռազմական գործողության ժամանակ, որի իրագործումը մի շարք երկրների քննադատությանը արժանացավ, «խաղաղ բնակչության և զինվորականների կորուստների հարաբերակցությունը պատմության մեջ ամենանվազն էր` 29% կորուստ խաղաղ բնակչության շարքում»:
«Սակայն այդ կորուստները զգալիորեն նվազ են, քան վերջին հարյուրամյակի ընթացքում տեղի ունեցած ցանկացած այլ ռազմական գործողության ժամանակ», - նշել է Խիրշոնը:
Նա նշել է, որ «իհարկե, երբ խաղաղ բնակչության շարքում զոհեր կան, դա միշտ էլ ողբերգական է»: «Իսրայելական կողմից ևս այսօր զոհեր կան` 3 մարդ է զոհվել: Սակայն զոհված 11 պաղեստինցիներից 7-ը գրոհայիններ են, դա արդեն հստակ հաստատվել է», - նշել է իսրայելական ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Մեկնաբանելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հայտարարությունը այն մասին, որ Իսրայելը պետք է սպասի նրանց պատասխան գործողություններին և ոչ խոսքերին, դիվանագետը նշել է. «պետք է ասեմ, որ մենք տեսել ենք նրանց գործողությունները, և նման գործողությունները անընդունելի կլինեին ցանկացած պետության համար»:
Մեկնաբանելով Եգիպտոսի՝ ԱՄՆ-ին ուղղված կոչը միջամտելու Ղազայի հատվածի իրավիճակին, Խիրշոնը ասել է. «Ես չեմ կարծում, որ դա շատ զարմանալի էր: Մենք Եգիպտոսի հետ սեփական հարաբերություններն ունենք, և նրանք ուղղակի են մեզ ասում նմանատիպ և լիովին սպասելի բաներ»:










