Իտալիան ճանաչում է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան որպես երկրի օրինական ներկայացուցիչ
Իտալիան միացյալ սիրիական ընդդիմությունը ճանաչում է որպես երկրի օրինական ներկայացուցիչ: Այս մասին այսօր հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիո Տերցի դի Սանտ Ագատան, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Իտալիայի կառավարության համար սիրիական ընդդիմության կոալիցիան, որը ձևավորվել է Դոհայում, հանդիսանում է երկրի օրինական ներկայացուցիչ», - ասել է ԱԳՆ ղեկավարը:
Իտալիայի արտգործնախարարի կարծիքով, «Դոհայի հանդիպումը կարևոր քայլ էր»:
«Սիրիական հասարակության բոլոր շերտերը, փոքրամասնությունները, այդ թվում և քրիստոնեական համայնքը, միավորվել են միասնական հարթակի շուրջ՝ կապեր հաստատելով ազատության համար պայքարող ռազմական հոսանքի հետ: Այս ամենը թույլ է տալիս խոսել նման միավորման քաղաքական պատասխանատվության մասին», - եզրափակում է նա:










