Ֆրանսուա Օլանդը կայցելի Հայաստան. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա հագեցած էր և ջերմ. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այցի ընթացքում ուղեկցել էր նախագահին։
Նախարարը տեղեկացրեց, որ մյուս տարի նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան, ինչը նոր մակարդակի կբարձրացնի հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած արդեն չորրորդ այցին, Էդվարդ Նալբանդյանը կարևորեց այն, և նշեց, որ այցը վկայում էր հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
Էդվարդ Նալբանդյանը նաև հիշեցրեց, որ այդ հարաբերությունները զարգանում են ամենատարբեր մակարդակներում, այդ թվում նաև հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի միջոցով։










