Օբամայի այցից առաջ Մյանմայում հարյուրավոր բանտարկյալների են ազատ արձակել

15:43 • 15.11.12

Մյանմայի իշխանությունները հրահանգել են երկրի բանտերից ազատել 452 կալանավորի՝ որպես «բարի կամքի դրսևորում»՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական որակվող այցին ընդառաջ, հայտնում է Washington Post-ը:

 

Սակայն Մյանմայի ակտիվիստները քննադատել են իշխանություններին՝ հենց քաղբանտարկյալների վրա չկենտրոնանալու համար:

 

Մյանմայի իշխանությունները բոլոր բանտարկյալներին անխտիր «հանցագործներ» են անվանում՝ տարբերություն չդնելով սովորական և քաղաքական բանտարկյալների միջև: Այնինչ իրավապաշտպանների պնդմամբ՝ այդ երկրում 2000 ակտիվիստներ և իշխանություններին քննադատողներ են բանտարկված մնում:

 

Օբամայի այցը նախատեսվում է երկուշաբթի օրը: Նա կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը կայցելի նախկինում Արևմուտքի կողմից մերժելի այս երկիր: