Նորվեգիայի ափերի մոտ երևացել է «Մոբի Դիք»-ը (լուսանկարներ, տեսանյութ)
Նորվեգիայի ափերի մոտ բրիտանացի ծովագնացները հանդիպել են արտառոց, բայց շատ տպավորիչ մի անակնկալի. ջրի երես է դուրս եկել աշխարհի ամենահազվագյուտ ձկներից մեկը համարվող սպիտակ կետը կամ «Մոբի Դիքը»՝ Հերման Մելվիլի աշխարհահռչակ վեպի հերոսը, գրում է Daily Mail-ը։
Ծովագնացներից Դեն Ֆիշերը, գիտակցելով, որ ականատես է դարձել բնության ամենահազվագյուտ ու հրաշալի տեսարաններից մեկին, շտապել է տեսագրել սպիտակ կետին։
«Սկզբում մենք չէինք կարողանում հասկանալ, թե դա ինչ է։ Սակայն գիտակցելով, որ մեր առջև «Մոբի Դիք»-ն է, շտապեցի լուսանկարել նրան։ Ես անչափ տպավորված եմ իմ տեսածով, և կարող եմ վստահ ասել, որ 10 տարի մշտապես լինելով ծովային ուղևորություններում, նման բան չեմ տեսել ու, կարծում եմ, էլ չեմ էլ տեսնի»,-ասել է Ֆիշերը։










