Իրանը միջազգային միջնորդների հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն է հայտնել

14:56 • 15.11.12

Թեհրանը մոտ ապագայում միջազգային միջնորդ «վեցյակի» հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն է հայտնել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիին։


«Իրանը հուսով է, որ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան- Tert.am) մոտ ապագայում կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և համապատասխան կերպով բացատրություն կտա դրանք վերսկսելու ձգձգման պատճառները»,- ասել է Ջալիլին Թեհրանում ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպմանը։