Toyota GT86-ի գովազդը արգելվել է չափազանց վտանգավոր վարման քարոզչության համար (տեսանյութ)

08:20 • 15.11.12

Գովազդային չափորոշիչների բրիտանական կոմիտեն (ASA) արգելել է Toyota ընկերության նոր սպորտային կուպեի` GT86-ի գովազդը` վտանգավոր վարում և անպատասխանատու վարք ներկայացնելու համար, հաղորդում է lenta.ru-ն:

 

Գովազդային հոլովակում ներկայացված է մտացածին իրականություն անանուն քաղաքում, որը հսկա պարիսպով է պատնեշված: Հոլովակի գլխավոր հերոսը վարում է Toyota GT86-ը բարձր արագությամբ, վտանգավոր վազանցներով: Նրա հետևից հետապնդում է սկսվում, սակայն հերոսը կարողանում է խուսափել հետապնդումից և դուրս պրծնել քաղաք բերդից: Նա մեծ արագությամբ ճեղքում է պիկսելներից ստեղծված պարը և հայտնվում իրական աշխարհում : Գովազդի կարգախոսն է` The Real Deal «Այն ինչ պետք է» կամ բառացի «Իրական գործարք»:

 

Toyota-ն ի պատասխան ASA-ի արգելքի հայտարարել է, որ հոլովակի գործողությունները հատուկ են իրականացվում հակաուտոպիական աշխարհում, որտեղ բնական իրերը և զգացմունքները արգելված են: Գովազդի հեղինակները պնդում են, որ այն անպատասխանատու վարորդ չի ներկայացնում, ընդհակառակը՝ այնտեղ երևում է, որ մեքենան հերոսի կողմից մշտական վերահսկողության տակ է պահվում և որևէ մեկին չի վնասում:



Բացի այդ, Toyota նշել է, որ ASA-ն միայն 2 բողոք է ստացել գովազդի կապակցությամբ, այն դեպքում երբ YouTube-ում ավելի քան 2,2 միլիոն մարդ է դիտել այդ գովազդը:



Այնուամենայնիվ, Գովազդային չափորոշիչների բրիտանական կոմիտեն համարում է, որ «հոլովակի ոճային բնութագիրը իդեալականացնում է վտանգավոր վարման վարորդական ոճը, իսկ հոլովակը անպատասխանատու վարք է քարոզում: Toyota-ին արգելվել է նման կերպով ներկայացնել այդ գովազդը: