ԱՄՆ չի ճանաչում Սիրիայի ընդդիմության նոր մարմինը որպես վտարանդի կառավարություն
Վաշինգտոնը չի ճանաչում Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ազգային կոալիցիան որպես վտարանդի սիրիական կառավարություն` հայտարարել է Բարաք Օբաման, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Այսօր, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած նախագահ Բարաք Օբաման, վերընտրումից հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, Սպիտակ տանը, հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները չի ճանաչում Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ազգային կոալիցիան որպես վտարանդի սիրիական կառավարություն»:










