ԱՄՆ-ում անհայտ անձինք կրակ են բացել բնակելի թաղամասում

11:46 • 15.11.12

ԱՄՆ Հարիս շրջանում (Տեխաս նահանգ) անհայտ անձինք կրակ են բացել Չենելվյու բնակելի թաղամասում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Ինչպես հայտնում է «Հյուսթոն քրոնիքըլ» թերթը, առնվազն մեկ մարդ է զոհվել։


«Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին։ Ըստ ականատեսների՝ երկու անհայտ անձ ներխուժել է բնակելի տներից մեկի ավտոտնակ և կրակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ։ Մեկ մարդ մահացել է տեղում, երկրորդը ծանր վիճակում տեղափոխվել է շրջանային հիվանդանոց»,- հաղորդել է ոստիկանության սերժանտ Ֆելիպե Ռիվերան։


Ոստիկանը հավելել է, որ կրակոցների ժամանակ ավտոտնակում գտնվել է նաև 14-ամյա մի աղջիկ, ով չի տուժել։ Նրա հետ այժմ աշխատում են հոգեբանները։