Վարդենիսում կամուրջի փլուզման հետևանքով զոհվածները «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ էին

22:34 • 15.11.12

Վարդենիսում կամուրջի փլուզման հետևանքով երեք զոհվածները և երկու երկու՝ մարմնական վնասվածքներ ստացած տուժողները «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ են եղել: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին, ժամը 14.27-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փլուզման հետեվանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: պատահարի հետեվանքով մարմնական վնասվածքներ են ստացել Վարդենիս քաղաքի բնակիչներ Ռ. Համբարձումյանը եվ Ա. Անտոնյանը. Վերջինիս տեղափոխել է Վարդենիսի բժշկական կենտրոն, որից հետո՝ Երևանի «Առաջին կլինիկական հիվանդանոց»: Այնուհետև փրկարարները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակչներ` Վ. Սարգսյանի, Գ. Ավետիսյանի և Սևան քաղաքի բնակիչ` Ն. Մարտիրոսյանի դիակները: