Վաշինգտոնում գողացել են ՆԱՍԱ-ի հազարավոր աշխատակիցների տվյալներով նոութբուքը

11:43 • 15.11.12

Վաշինգտոնում անհայտ անձը գողացել է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) աշխատակիցներից  մեկի նոութբուքը, որում եղել են վարչության հազարավոր աշխատակիցների անձնական տեղեկությունները, հայտնում է Вести-ն։

 

ՆԱՍԱ-ն անհանգստացած է, քանի որ համակարգչում պահվող տվյալները կարող են հասանելի դառնալ կողմնակի անձանց համար։ Չնայած որ համակարգիչը պաշտպանված է գաղտնաբառով, դրա կոշտ սկավառակի վրա պահվող տեղեկությունները, սակայն, բավարար չափով պաշտպանված չեն։