Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կողմից 75 հազ. դոլար սիրիահայերին ու հոնորար՝ հայտնի թուրք ցեղասպանագետին

16:11 • 16.11.12

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն իր ամենահաջող դրամահավաքն է իրականացրել՝ ամենամյա խնջույքի ժամանակ 75 000 ԱՄՆ դոլար հավաքելով, որը կտրամադրվի սիրիահայերին: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը:

 

Խնջույքին ներկա է եղել 250 հյուր: Երեկոյի ընթացքում քննարկման հիմնական թեման եղել են Լեռնային Ղարաբաղն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

Միջոցառմանը ներկա է եղել նաև թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը: Աքչամն ավստրալահայերի հետ Կանբեռայում մի շարք հանդիպումների էր մասնակցել հոկտեմբերի 29-ին և 30-ին: Ավստրալիայի խորհրդարանի անդամներ Մայքլ Դենբին և Ուորեն Էնթչը Հայ դատը պաշտպանող հայտարարություններով են հանդես եկել:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն Աքչամին հոնորար է հատկացրել՝ իր ուսումնասիրությունների համար: