Կալինինգրադում ճանապարհային ոստիկանը վերածվել է «հրեշտակի» (լուսանկարներ)
Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի ճանապարհներին կարելի է տեսնել ճերմակ հագուստով, հրեշտակի թևերով և պսակով աղջկա: Նա «պահապան-հրեշտակն» է՝ իրականում ճանապարհային ոստիկանության աշխատակցուհի, ով վարորդներին հիշեցնում է արագությունը գերազանցելու վտանգների մասին, հայտնում է РГ Медия-ն:
Ակցիան կազմակերպել են Կալինինգրադի շրջանի Ճանապարհային ոստիկանության քարոզչության բաժինը՝ ի նշանավորումն ՃՏՊ-ների զոհերի հիշատակի միջազգային օրվա, որը նոյեմբերի 14-ին է:
Կառույցի արտահաստիքային աշխատակցուհի Օլգա Մաշչենկոն դուրս է գալիս ամենածանրաբեռնված երթևեկությամբ հատվածներ և կոչ անում հետևել արագության ռեժիմին: Նրան ուղեկցում է պարեկային ծառայությունը:
Ակցիան շարունակվելու է մինչև դեկտեմբերի կեսը:










