Մոսկվայում ադրբեջանցի տաքսիստը բռնաբարել է ուղևորուհիներին ու կողոպտել նրանց

12:31 • 16.11.12

ՌԴ իրավապահները ձերբակալել են ադրբեջանցի մասնավոր տաքսիստի, ով մեղադրվում է մի քանի բռնաբարությունների և կողոպուտների մեջ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային գլխավոր քննչական վարչությանը։

 

Քննիչները պարզել են, որ 2012թ. օգոստոսի 8-ին 33-ամյա հանցագործը Մոսկվայի սրճարաններից մեկի մոտ իր մեքենան է նստեցրել 67-ամյա մի կնոջ, որից հետո նրան տարել է Մոսկվայի մարզի Լենինյան շրջան։


«Այնտեղ, սպանության սպառնալիքի տակ, բռնաբարել է կնոջը, կողոպտել նրան ու թաքնվել դեպքի վայրից»,- հայտնել են ՔԿ-ից։


Հետագայում՝ օգոստոսի 10-ին և նոյեմբերի 3-ին, նա նմանատիպ գործողություններ է կատարել Մոսկվայի ևս երկու բնակչուհիների նկատմամբ։


Քննչական գործողությունների արդյունքում կասկածյալը, ով բնակվում է Մոսկվայի մարզի Վիդնոե քաղաքում, ձերբակալվել է։

 

Որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը։ Քննիչները ստուգում են նաև մեղադրյալի մասնակցությունն այլ հանցագործությունների։