Դանակահարություն Արագածոտնի մարզում

11:10 • 16.11.12

Նոյեմբերի 15-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածոտնի մարզի վարչության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, պնևմո-հեմոթորաքսով աջ դելտաձև մկանի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աղձք գյուղի 35-ամյա մի բնակիչ։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության վարչությունից։

 

Բնակիչը հիվանդանոցում պատմել է, որ վնասվածքը ստացել է հանդում անասուն արածացնելիս վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Աղձք գյուղի արոտավայրում, վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել և վնասվածքները պատճառել է համագյուղացին` 1979 թ. ծնված Արմեն Գ.-ն:

 

Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն: