Հաագայի դատարանն արդարացրել է սերբերի զանգվածային սպանդի համար ազատազրկված 2 խորվաթ գեներալի

14:34 • 16.11.12

ՄԱԿ-ի՝ Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանն արդարացրել է խորվաթ գեներալներ Անտե Գոտովինային ու Մլադեն Մարկաչին, ովքեր նախորդ տարի դատապարտվել էին երկարաժամկետ ազատազրկման՝ 1995թ.-ին Բալկաններում ռազմական գործողությունների ժամանակ Սերբիայի խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների համար, հայտնում է Reuters-ը։


«Դատարանը կողմ է արտահայտվել, որպեսզի նրանց արդարացնեն ու անհապաղ ազատ արձակեն»,- ասել է դատավոր Թեոդոր Մերոնը։

 

1995թ.-ին գեներալ Գոտովինայի հրամանատարությամբ ռազմական գործողություններ են անցկացվել Սերբական Կրաինայում՝ Խորվաթիայի տարածքում չճանաչված սերբական պետությունում, որոնց հետևանքով զոհվել է, տարբեր գնահատականների համաձայն, 1 000-ից 5 000 մարդ։ Ավելի քան 90 000 բնակիչ Սերբական Կրաինայից բռնի ուժով տեղահանվել է։

 

Նախորդ տարի Գոտովինան ու Մարկաչը դատապարտվել էին, համապատասխանաբար, 24 և 18 տարվա ազատազրկման։