«Հարսնաքարի» գործով դատական գործին ներգրավվեց ևս մեկ դատախազ

16:02 • 16.11.12

Այսուհետ «Հարսնաքարի» գործով դատական գործին ներգրավված են լինելու երկու դատախազ: Այսօր դատական նիստի հենց սկզբում գործը քննող դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ դատարան է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, և դիմում ներկայացրել՝ գործին ներգրավելու դատախազ Արմեն Մարուխյանին:


Դատախազի ներգրավվածության փաստին դատական կողմերից և ոչ մեկը չառարկեց: Հիշեցնենք, որ մինչ օրս գործով ներգրավված դատախազը Արթուր Դավթյանն է:


Նշենք, որ թեև դատական նիստին չեն ներկայացել տուժողներից Վահե Ավետյանի իրավահաջորդը, իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Լուսինե Հակոբյանը, սակայն նիստը՝ կողմերի համաձայնությամբ, շարունակվում է:


Այս պահին դատարանում վկայություն է տալիս տուժողներից Գարիկ Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին վկայություն էր տվել տուժող Արտակ Բայաթյանը: