Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը ծիրանի ծառ է տնկել

18:00 • 16.11.12

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը Ջոն Հեֆերնը տիկնոջ՝ Լիբի Հեֆերնի հետ այսօր ծիրանի և կեռասի ծառեր է տնկել ամերիկյան դեսպանատան բակում: Այս մասին հայտնում է դեսպանատան Facebook-ի էջը:

 

Դեսպան Հեֆերնը հույս է հայտնել, որ արդեն հաջորդ գարնանը կտեսնեն առաջին բերքը:

 

Տեր և տիկին Հեֆերնները նաև «այգեգործական հուշումներ» են խնդրել օգտատերերից: