Իրանցի ժողովուրդը պատրաստվում է խոշոր հանրահավաքների՝ ընդդեմ Իսրայելի գործողությունների

09:03 • 16.11.12

Իրանցիներն այսօր բողոքի ակցիաներ կանցկացնեն ողջ երկրով մեկ՝ դատապարտելով Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի վերջին հարձակումները, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական քարոզչության միջազգային կոորդինացիոն խորհրդին։


Հայտարարության համաձայն՝ բողոքի ցույցեր կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև Իրանի ավելի քան 700 քաղաքներում։


Դրանք կանցկացվեն ուրբաթօրյա աղոթքից հետո։ Մայրաքաղաքում ցուցարարները Թեհրանի համալսարանից կշարժվեն դեպի Պաղեստինի հրապարակ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի հատվածում սկսվել է ռազմական գործողությունների նոր փուլ։

 

Лента գործակալության համաձայն՝ իսրայելական զինված ուժերը գիշերը նվազագույնը 130 հարված է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ։
Սա հաջորդել է հակառակ կողմից հեռահար գործողության շառավղով «Ֆաջր-5» հրթիռի՝ Թել Ավիվի հարավային հատվածի ուղղությամբ արձակմանը։
 

«Պաշտպանիչ սյուն» օպերացիայի մեկնարկից ի վեր Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ավելի քան 270 թիրախների ուղղությամբ։

Այս գործողությունների հետևանքով զոհվել են և իսրայելցիներ, և պաղեստինցիներ։