Իրաքը ազատ է արձակել «Հեզբոլահ» շարժման առաջնորդին, ում ԱՄՆ կասկածում է ահաբեկչության մեջ
Իրաքի իշխանությունները այսօր ազատ են արձակել կայանքի տակ գտնվող շիա «Հեզբոլահ» շարժման առաջնորդ Ալի Մուսա Դակդուկին, ում ԱՄՆ կասկածում է ամերիկյան զինծառայողների սպանության մեջ, հաղորդում է РИА Новости-ն` հղումկատարելով «Հեզբոլահ»-ի առաջնորդի դատապաշտպանին:
«Այլևս կալանքի տակ պահելու պատճառներ չկան: Երեկ երեկոյան որոշում է կայացվել նրան ազատ արձակելու վերաբերյալ», - ասել է Դակդուկը դատապաշտպանը, նշելով, որ նա արդեն Բեյրութում է գտնվում:
ԱՄՆ զորքերի հրամանատարության տեղեկություններով, Դակդուկը, որպես «Հեզբոլահի» ներկայացուցիչ անմիջականորեն մասնակցել է իրաքյան ծայրահեղականների ուսուցմանը, ինչպես նաև Իրաքում «հատուկ ջոկատների» ստեղծմանը, որոնք գրոհներ են կազմակերպել, պայթեցրել և մարդկանց են առևանգել:
Մասնավորապես, նրան կասկածում են 2007թ. առևանգման կազմակերպման և ամերիկյան բանակի 5 զինծառայողների սպանության մեջ:
Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսներին փորձում էր Բաղդադին համոզել, որ Դակդուկին արտահանձնեն ԱՄՆ-ին, այնտեղ դատարանի արջև կանգնելու համար, սակայն իրաքյան կողմին հաջողվեց պնդել, որ դատը կայանա Իրաքում, ամերիկյան կողմին հավաստելով, որ իր հանցանքների համար Դակդուկը արժանի պատիժ կկրի:










