Պաղեստինցիները հայտարարում են, որ իսրայելական F-16 կործանիչ են խփել, և գերեվարել օդաչուներին

22:28 • 16.11.12

ՀԱՄԱՍ շարժման ռազմականացված թև համարվող «Էզեդին ալ Կասամ Բրիգադներ» կազմակերպությունը հայտարարել է երկու իսրայելացի ռազմական օդաչուների գերեվարման մասին, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով եգիպտական մամուլին, որը իր հերթին մեջբերում է պաղեստինյան դիմադրության ներկայացուցիչների հայտարարությունը:


Առկա տեղեկատվության համաձայն, գերի ընկած իսրայելացի սպաները Ղազայի հատվածում ժամեր առաջ խփված իսրայելական F-16 կործանիչի օդաչուներն են:


Որոշ ժամանակ առաջ, իսրայելական լրատվամիջոցները` հղում կատարելով ռազմական հրամանատարությանը, հաղորդել էին, որ Ղազայի հատվածում անհետացել է իսրայելական կործանիչ, որի երկու օդաչուների հետ կապը ևս դադարել է: