Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նոյեմբերի 21-ին

15:56 • 16.11.12

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին նշվում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

Նշվում է նաև, որ օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 

Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությամբ, որին հաջողվեց հավաքել 48 պատգամավորի ստորագրություն՝ պահանջվող նվազագույն 44-ի փոխարեն։